Ավանում երկհարկանի տան վերելակը պոկվել է, քաղաքացին վնասվածքներ է ստացել
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մհեր Մկրտչյան 11/11 հասցեում գտնվող տներից մեկի առաջին հարկից դեպի նկուղ գործում է ինքնաշեն վերելակ, որը շահագործման ժամանակ պոկվել է, ինչի հետևանքով քաղաքացին, ով գտնվել է վերելակում, ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: 1968 թ. ծնված Ն. Բ.-ը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: