Բաժիններ՝

Թիվ 118 դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 118 դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել. բարձր դասարանի աշակերտները վիճաբանել են, որի ժամանակ նրանցից մեկը որովայնի շրջանում վնասվածք է ստացել:

Դանակահարության վերաբերյալ կայքի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:

Կայքին հաջողվեց պարզել նաև, որ դանակահարված տղան տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս