Բաժիններ՝

«Ի՞նչխ թե». Zangi-ի նոր ստիկերները՝ Գյումրվա բարբառով

Zangi-ն շարունակում է հայկական ստիկերների շարքը հայոց լեզվի տարբեր բարբառներով: Գյումրվա բարբառով հայկական նոր ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին: Ստիկերների փաթեթն իր մեջ ներառում է 25 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր: Նոր հավաքածուն անվանվել է «Ի՞նչխ թե»:

«Բարբառներով ստիկերների շարքը ստեղծելու ընթացքին ակտիվ մասնակցել են մեր օգտատերերը: Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Գյումրվա բարբառով ստիկերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հումորային ու հետաքրքիր առաջարկներ ստացանք: Կարծում եմ`  մեկ փաթեթով չենք  սահմանափակվի. առաջարկած բառերն ու արտահայտություններն այնքան օրիգինալ են, որ նույնիսկ դժվարանում էինք առանձնացնել լավագույնները»,- մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:

«Ի՞նչխ թե» փաթեթում տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝  «ի՞նչխ թե», «ըսիգ սայլուգ է», «ըշտը յոլա» և այլ բառային արտահայտություններ:

Կարդացեք նաև

«Լոխ լյավա» անվանմամբ Արցախի բարբառով ստիկերների փաթեթը հասանելի դարձավ Zangi-ի օգտատերերին օգոստոսի սկբին: Մոտ ապագայում նախատեսվում

են Լոռվա նաև Գավառի բարբառներով ստիկերներ:

Zangi հավելվածը մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին և արդեն ունի 1.5 միլիոն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում: Zangi-ն աշխատում է ամենուր`  ապահովելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս