Թողարկվել է «էլեկտրահոսանքների պատերազմի» թրեյլերը
Ցանցում հայտնվել է գյուտարար Թոմաս Էդիսոնի մասին պատմող «էլեկտրահոսանքների պատերազմը» կենսագրական ֆիլմի առաջին պրոմոհոլովակը: Տեսանյութը հրապարակված է Trailers Promos Teasers You-Tube-ալիքում։
Ժապավենը կպատմի Էդիսոնի, Նիկոլա Տեսլայի եւ Ջորջ Վեսթինգհաուզի դիմակայության մասին: Առաջինը հանդես էր գալիս ԱՄՆ-ում մշտական հոսանքի տարածման օգտին, իսկ Տեսլան ու Վեսթինգհաուզը՝ փոփոխական հոսանքի անցնելու օգտին: Էդիսոնի համար դա կնշանակեր իր ֆիրմայի ֆինանսական կրախ:
Էդիսոնին մարմնավորել է Բենեդիկտ Քամբերբեթչը («Դոկտոր Սթրենջ», «Քավություն», «Շեռլոք» սերիալ): Ժապավենում նաեւ նկարահանվել են Թոմ Հոլանդը եւ Քեթրին ՈՒոթերսթոնը: Որպես ռեժիսոր հանդես է եկել Ալֆոնսո Գոմես-Ռեհոնը, իսկ պրոդյուսերներից մեկը դարձել է Թիմուր Բեքմամբետովը:
«Էլեկտրահոսանքների պատերազմը» ֆիլմի պրեմիերան պլանավորված է հունվարի 19-ին:
https://www.youtube.com/watch?v=KaIiRGcfcPA