Առնվազն վեց մարդ է զոհվել Սեն Մարտենում մոլեգնող «Իրմա» փոթորկից
Առնվազն վեց մարդ է զոհվել Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզու ֆրանսիական (հյուսիսային) մասում մոլեգնող «Իրմա» փոթորկից: Ավերվել են գրեթե բոլոր շինությունները: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Դա վիթխարի աղետ է, կղզու 95 տոկոսն ավերված է: Ես ցնցված եմ ու շփոթահար տեղի ունեցածից»,- հայտարարել է տեղական խորհրդի ղեկավարը:
Սեն Մարտեն կղզու հյուսիսային մասը պատկանում է Ֆրանսիային, հարավայինը (Սինտ Մարտին անվանումով)՝ Նիդեռլանդներին: Կղզու ֆրանսիական մասում ապրում է մոտավորապես 37 հազար մարդ, հոլանդականում՝ 40 հազար:
Կղզու հարվային մասում զոհերի ու ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: