«Ես այդ իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում». Շավարշ Քոչարյան

«Ես այդ իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում: Ինչի՞ մասին է խոսքը: Հարևան պետությունում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց մասնակցել է ընդամենը 5-6 պետություն: Ու այս պարագայոմ դրանից դարձնել եսիմ ինչ` այ, ինչու Հայաստանը մասնակցել է, չի մասնակցել, ես չեմ հասկանում այս իրարանցումը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով օրերս Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը:

Նա բացառեց Մոսկվայի կողմից ճնշումները. «Ես բամբասանքներին չեմ պատասխանում: Արձանագրում եմ պարզ իրողությունը` նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է, այս զորավարժություններն ավելի փոքր էին: Պարտադիր չէ, որ Հայաստանը բոլոր միջոցառումներին մասնակցի: Բայց ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն ՀԱՊԿ մյուս անդամների, շատ սերտորեն համագործակցում է: Եթե ունենայինք ՀԱՊԿ-ի հետ արգելող հանգամանք, չէինք մասնակցի»:

 

Տեսանյութեր

Լրահոս