Ռումբերի վնասազերծման համար գերմանական երկու քաղաքի բնակիչները տարհանվում են
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մնացած ռումբերի հայտնաբերումից հետո գերմանական երկու քաղաքի բնակչության տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Իշխանությունների հորդորների արդյունքում՝ Կոբլեց քաղաքի շուրջ 21 հազար բնակիչ լքել են իրենց տներն ու աշխատավայրերը և չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև մասնագետները չվնասազերծեն 500 կիլոգրամանոց ամերիկյան ռումբը:
Մեկ այլ քաղաքում ևս իշխանությունները 1.8 տոննա կշռող բրիտանական ռումբը վնասազերծելու համար 60 հազար բնակչի հորդորել են լքել 1.5 կիլոմետր շառավղով տարածք: