Բաժիններ՝

«Արսենալի» հարձակվող Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը բուժզննություն է անցել «Լիվերպուլում»

Մերսիսայդցիներն առաջ անցան «Չելսիից»:

Օքսլեյդ-Չեմբեռլենը մոտ է տրանսֆերին: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆուտբոլիստը նկատվել է «Լիվերպուլի» մարզաբազայում, որտեղ բուժզննություն է անցնում նոր ակումբում: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 43 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալն» ուզում է Ալեքսին վաճառել «Չելսիին», իսկ հարձակվողն ինքը գերադասում է Կլոպի թիմի տարբերակը:

Օքսլեյդ-Չեմբեռլենի պայմանագիրը լրանում է 2018թ. Հունիսին, և նա արդեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Ալեքսը կարող էր «Արսենալում» ստանալ շաբաթական 193 հազար եվրո, բայց գերադասեց 130 հազար «Լիվերպուլում»:

2016-17թթ. մրցաշրջանում Օքսլեյդ-Չեմբեռլենն անցկացրել է 29 խաղ, խփել է 2 գոլ և կատարել է 7 փոխանցում: Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 22 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս