Բաժիններ՝

Acer-ը ներկայացրել է Predator Orion 9000 անվավոր խաղային համակարգիչը

IFA խորհրդաժողովի շրջանակներում Acer ընկերությունը ներկայացրել է Predator Orion 9000 համակարգիչը, որի կորպուսում երկու անիվներ են ներսարված՝ փոխադրման համար: Այդ մասին գրել է The Verge-ն:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Predator Orion 9000-ը ամենահզոր համակարգիչն է այսօրվա դրությամբ: Այն հանդերձված է 18-միջուկանի Intel Core i9 Extreme Edition պրոցեսորով, երկու NVIDIA GeForce GTX 1080Ti տեսախցիկներով եւ 128 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

«Ես չգիտեմ՝ դուք դա նկատել եք արդյոք տեսանյութում, բայց մենք իսկապես դրա մեջ անիվներ ենք տեղադրել: Այսպիսով, մենք այդ հսկայական համակարգիչը փոքր-ինչ ավելի շարժական ենք դարձրել»,-հայտնել է Acer-ի՝ մարկետինգի գծով տնօրեն Սթիվեն Ֆունքը:

Ընկերությունում չեն կարողացել նշել Predator Orion 9000-ի վաճառքներն սկսելու ստույգ ամսաթիվը: Միայն հայտնի է, որ այն կհայտնվի 217 թվականի վերջերին՝ երկուսից մինչեւ երեք հազար դոլար գնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս