Լուժկովը կզբաղվի վիտամինների արտադրությամբ
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մտադիր է զբաղվել ռուտին վիտամինային պատրաստուկի արտադությամբ, որն ամրացնում է մարդու արյունատար անոթները: Այդ մասին ասված է նրա մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուտինը հնդկաձավարից կարտադրեն Կալինինգրադի մարզում Լուժկովի ագրոհամալիրի տարածքում: «Այս տարի ռուտինի հումքի արտադրության համար Լուժկովի տնտեսությունում առայժմ գործի է դրված 100 հեկտար մակերեսով տարածք, որտեղ աճեցվում են հնդկաձավարի հատուկ սորտեր՝ կարմիր եւ սպիտակ»,- պարզաբանվում է հաղորդագրության մեջ:
Ներկայում Ռուսաստան զգալի ծավալով ռուտին է ստացվում Չինաստանից, Ճապոնիայից եւ Կորեայից, որտեղ այն արտադրվում է սոֆորայի պտուղներից: Ռուտինը դասվում է ֆլավոնոիդների՝ այսպես կոչվող վիտամին P-ի խմբի նյութերին, որոնք ունակ են նվազեցնելու մազանոթների թափանցելիությունն ու բեկունությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: