Բաժիններ՝

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հարցում ՌԴ-ի և Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս է հայտնել

ՄԱԿ-ում Աﬔրիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հույս է հայտնել, որ Մոսկվան և Պեկինը կշարունակեն ﬕասին աշխատել Վաշինգտոնի հետ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հրթիռային փորձարկուﬓերի հետ կապված խնդիրը լուծելու համար: Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, Նիկի Հեյլին նման հայտարարությամբ է հանդես եկել լրագրողների հետ հանդիպմանը՝ ﬔկնաբանելով Փհենյանի կողﬕց նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը, որն առաջին անգամ անցել է Ճապոնիայի տարածքի վրայով: «Ոչ ﬕ երկիր չպետք է հրթիռ բաց թողներ Ճապոնիայի 130 ﬕլիոն բնակիչների գլխի վրայով: Դա անընդունելի է»,- ասել է Հեյլին:

ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի կողﬕց հրթիռի նոր փորձարկումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է: Նա կարծիք է հայտնել, որ նման գործողությունները պետք է լուրջ հետևանքներ ունենան Փհենյանի համար: «Բավական է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասել է Նիկի Հեյլին:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ կգործեն ՄԱԿ-ի անվտանգտության խորհրդում ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ քննարկուﬓերի ժամանակ, որը պլանավորված է սեպտեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս