Բաժիններ՝

Մակրոնը կարևորել է խոշոր փոփոխությունները համաշխարհային քաղաքականության մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում ապահովել խոշոր փոփոխությունները համաշխարհային քաղաքականության մեջ՝ համաշխարհային կոլեկտիվ կարգի հաստատման նպատակով: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 29-ին՝ Ելիսեյան պալատում ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա խորհրդակցությունում։

«Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է համաշխարհային եւ գլոբալ բնույթ կրի: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինտենսիվորեն կասկածի են ենթարկվում ավելի վաղ հաստատված դիվանագիտական դրույթները. եւ դա աշխարհում տեղի է ունենում յուրաքանչյուր 25 – 50 տարին մեկ:

Այսօր հարվածի տակ է հայտնվել այն միջազգային կարգը, որը ձեւավորվել է մինչեւ 1989 թվականը՝ հիմնված գլոբալացման, որը դարձել է ուլտրալիբերալ, եւ մեկ պետության գերհզորության վրա: Այսօր մեր խնդիրն է ստեղծել համաշխարհային կոլեկտիվ կարգ, կայուն եւ արդարացի՝ համատեղ գործելով մեր դաշնակիցների եւ մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ «ներկա պայմաններում ավելի վատ բան չի կարող լինել, քան անգործությունը»: «Անհրաժեշտ է, որ Ֆրանսիան պահպանի իր դիրքը քաղաքական աշխարհում եւ Եվրոպայում, որոնք իրական հեղաշրջում են ապրում: Ես հանդես եմ գալիս հանուն այն Ֆրանսիայի, որը դիմակայում է արդի մարտահրավերներին»,- ասել է Էմանուել Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս