Բաժիններ՝

Վարդան Օսկանյանի որդու վերաբերյալ քրեական գործը կարճվել է

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկյանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Այսօր քննիչը կարճել է իմ պաշտպանյալ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ` փետրվարի 17-ին, Նժդեհ Բերբերյանը դիմել էր իրավապահներին և հայտնել, որ իր ընկեր Հակոբ Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով սպառնալիքներ:

Հարուցվել էր քրեական գործ, Արա Օսկանյանին ու Հակոբ Սիրադարյանին առաջադրվել էր մեղադրանք, իսկ խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս