Բաժիններ՝

Յունկերը դժգոհ է Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արած բոլոր առաջարկներից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը դեժգոհ է մնացել Մեծ Բրիտանիայի այն բոլոր փաստաթղթերից, որը նա ներկայացրել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի շրջանակներում: Այս մասին Յունկերն ասել է օգոստոսի 29-ին Բրյուսելում կայացած խորհրդաժողովում:

«Ես ուշադրությամբ կարդացի Նորին Մեծության կառավարության կողմից պատրաստված բոլոր թղթերը, եւ ոչ մեկն ինձ չի բավարարում: Կարգավորման կարիք ունեն վիթխարի քանակությամբ հարցեր: Ոչ միայն Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի խնդիրը, դա շատ լուրջ խնդիր է, որի համար մենք վերջնական պատասխան չունենք, այլեւ Մեծ Բրիտանիայում բնակվող եվրոպացիների կարգավիճակը եւ մայր ցամաքում բնակվող բրիտանացիների կարգավիճակը»,- ասել է նա:

Յունկերի խոսքով՝ պետք է շատ պարզ լինի, որ Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի միջեւ նոր տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների շուրջը ոչ մի կարգի բանակցություններ չեն կարող սկսվել, քանի դեռ կարգավորված չեն լինի «50-րդ հոդվածի հետ կապված» բոլոր հարցերը՝ «Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապահարզանի մասին»:

Նախօրյակին Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը Բրյուսելում սկսել են Brexit-ի պայմանների շուրջը բանակցությունների երրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս