Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Բեյլի համար առաջարկել է 92 մլն ֆունտ

«Կարմիր սատանաները» փորձ են կատարել ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հերթական անգամ պայթեցնել տրանսֆերային շուկան՝ ձեռք բերելով «Արքայական ակումբի» աստղային կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Ինչպես հաղորդում է Express-ը, «կարմիր սատանաները» վալիացի կիսապաշտպանի տեղափոխության համար «Ռեալին» առաջարկել են 92 մլն ֆունտ:

Մանչեսթերում հույս ունեն, որ վերջին խաղերում Մարկո Ասենսիոյի վառ խաղը կարող է մադրիդցիներին ստիպել շանս տալ իսպանացուն՝ դառնալու հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ դրանով իսկ մոտեցնելով Բեյլի վաճառքի վերաբերյալ գործարքը:

Ժամանակին «սերուցքայինները» ձեռք են բերել Գարեթին 86 մլն ֆունտով, ուստի իրենց համար «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը նաև գումար աշխատելու շանս է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս