Հյուսթոնում ավելի քան 3 հազար մարդ է փրկվել «Հարվի» փոթորկի բերած հեղեղումից
Հյուսթոնում (Տեխասի նահանգ) ավելի քան 3 հազար մարդ է փրկվել «Հարվի» փոթորկի բերած հեղեղումներից: Օգոստոսի 28-ին այս մասին հայտնել է Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյոռները։
«Վերջին ութ ժամում մենք փրկել ենք ավելի քան երեք հազար մարդու»,- ասել է նա՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ: Այսպիսով փրկված քաղաքացիների ընդհանուր թիվը տարերեքի հարվածի պահից ի վեր գերազանցել է 3 հազարը:
Ըստ որում շատ բնակիչներ մնում են ջրով լցված իրենց տներում՝ շարունակելով սպասել օգնության: Associated Press գործակալության տվյալներով՝ Հյուսթոնում ավելի քան 100 հազար սպառողներ մնում են առանց էլեկտրաէներգիայի, քանի որ նորոգող բրիգադները չեն կարողանում հասնել ջրածածկ շրջաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: