Բաժիններ՝

Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները քննարկել են միգրանտների հետ կապված իրադրությունը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովում քննարկել են միգրանտների հետ կապված իրադրությունը եւ պայմանավորվել են շարունակել աշխատանքը այս հարցի շուրջ:

Եվրոպայի երկրների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին «հավաստել են իրենց վճռականությունը՝ կանգնեցնել միգրանտների հոսքը նախքան Միջերկրականի ափ նրանց հասնելը», ինչպես նաեւ ողջունել են այն արդյունքները, որոնց հասել են Նիգերը եւ Չադն անօրինական միգրացիայի եւ մարդավաճառության դեմ մղվող պայքարում:

Մասնավորապես, նոր համաձայնությունները նախատեսում են Լիբիայի հետ այդ երկու երկրների սահմանին վերահսկողության ուժեղացում եւ անվտանգության միջոցառումների ուժեղացում:

Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովը կայացել է օգոստոսի 28-ին: Հանդիպանը Նիգերը ներկայացրել է նախագահ Մահմադու Իսուֆուն, Չադը՝ նախագահ Իդրիս Դեբին, իսկ Լիբիան՝ ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս