Բաժիններ՝

«Հարվի» փոթորիկը կարող է օթևանից զրկել ավելի քան 30 հազար մարդու. ԱՄՆ-ի իշխանություններ

ԱՄՆ-ի իշխանություններն սպասում են, որ ժամանակավոր ապաստան կտրամադրվի Տեխասի նահանգում «Հարվի» արեւադարձային փոթորկից տուժած ավելի քան 30 հազար մարդու: Այդ մասին հայտարարել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ներկայացուցիչ Բրոք Լոնգը:

«Մենք սպասում ենք, որ ավելի քան 30 հազար մարդ ժամանակավորապես կտեղավորվի ապաստարաններում իրադրության կայունացման եւ նրանց օգնություն տրամադրելու համար»,-ասել է նա:

Լոնգի խոսքով՝ փոթորկի հետ կապված վտանգավոր իրադրությունը պահպանվում է: Փոթորկից տուժածներ կարող են համարվել Տեխասի նահանգի 30-ից մինչեւ 50 օկրուգներ: Իշխանություններն սպասում են, որ օգնություն տրամադրելու համար իրենց կդիմեն տարերքի հետեւանքով տուժած ավելի քան 450 հազար մարդ, հավելել է նա:

«Հարվի» փոթորիկը Տեխասի ծովափին մոլեգնել է լույս օգոստոսի 26-ի գիշերը: Քամու առավելագույն արագությունը հասել է ժամում 215 կիլոմետրի: Ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, ավերված են բազմաթիվ տներ, զոհվել է երեք մարդ, նահանգում տարերային աղետի ռեժիմ է սահմանված:

ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ փոթորկից վնասի նախնական գնահատումներ չեն անում: Մինչ այժմ նահանգի պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկը դարձել է «Կատրինան», որը 2005 թվականին գործնականում ավերեց Հարավային Օռլեան քաղաքը եւ ավելի քան 1,8 հազար կյանք խլեց: Նյութական վնասն այն ժամանակ կազմեց 125 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս