Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել է Սուրբ հողում հաշտ ապրող երկու պետություն տեսնելու երազանքի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Իսրայել իր այցի ընթացքում հայտարարել է, թե կցանկանար Սուրբ հողում տեսնել երկու պետություն. որոնք ապրում են հաշտ ու անվտանգ:

«Ես միշտ էլ երազել եմ տեսնել Սուրբ հողը, որտեղ Երուսաղեմը սերտորեն կապված է երեք կրոնների հետ: Ես երազում էի, որ հնարավորություն կունենամ Սուրբ հողում տեսնել երկու պետություն, որոնք ընդունակ են ապրել միասին, փոխադարձ ճանաչմամբ, հաշտ ու անվտանգ»,-ասել է Գուտերիշը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Միջոցառման տեսագրությունը հրապարակված է Facebook-ում Նաթանյահուի դիվանատան էջում:

«Ինչպես ես եմ կարծում, որպեսզի դա հնարավոր դառնա… անհրաժեշտ է, մի կողմից՝ ունենալ քաղաքական գործընթաց, որն ուղեկցվեր պաղեստինցիների կյանքի տնտեսական ու սոցիալական մակարդակի նկատելի բարելավմամբ, որպեսզի մարդիկ հավատան, որ խաղաղությունը դրան արժե»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս