Բաժիններ՝

ԱՄՆ-ը շարունակում է չվստահել Ադրբեջանին

ԱՄՆ պատկան մարմինները շարունակում են ուշադրությամբ ուսումնասիրել իրենց՝ Ադրբեջան այցելած օրենսդիրներին, նրանց վրա այդ երկրի հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Անցած մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի Սան Դիեգոից կոնգրեսի 17 անդամներ այցելություններ են կատարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան:

Կոնգրեսականների ճանապարհորդական ծախսերը, չնայած նրան, որ պետությունը գումար է հատկացրել, հոգացել են տարբեր ադրբեջանական ընկերություններ, հասարակական կազմակերպություններ և այլն:

Ադրբեջան այցելած կոնգրեսականների մեջ հիշատակվում են Լուիս Գուտիերեշի, Ջիմ Մքդերմոթի, Շեկլի Լիի, Բիլլ Լոնգիի անունները, որոնք 1 տարվա ընթացքում 45 անգամ այցելել են Ադրբեջան:

ԱՄՆ պատկան մարմինները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը նման անվճար ճանապարհորդություններ կազմակերպելով կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ կոնգրեսականների գործունեության վրա:

ԱՄՆ-ում տարեսկզբին քննարկվում էր նաև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր կոռուպցիոն կապերն Ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:

Կազմակերպությունը ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորքեր» ամսագրում տպագրած հոդվածում, մասնավորապես, անհանգստություն է հայտնել Թրամփին պատկանող Trump Organization ընկերության և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի ընտանիքի միջև եղած բիզնես կապերի վերաբերյալ:

Կազմակերպությունը դատախազությունից պահանջել «արտաքին կոռուպցիոն դրսևորումների» հատկանիշներով ստուգել Trump Organization-ի և Զիա Մամեդովի ընտանիքին պատկանող բիզնեսների միջև կատարված գործարքները:

«Խոսքի ազատությունը ժողովրդի համար» կազմակերպությունից բացի Նյու Յորքի հարավային շրջանների դատախազություն նման դիմում են ներկայացրել ևս երկու իրավապաշտպան կազմակերպություն:

«Թրամփ» ապրանքանիշը, որն Ադրբեջանում ներկայացված էր հյուրանոցային ծառայության տեսքով, 2017-ի հունվարին վերջնականապես լքել է Ադրբեջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս