Բաժիններ՝

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։

Ա.Ավետիսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ և 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու հրազենի ձեռք բերման աղբյուրը, համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս