Բաժիններ՝

««Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներին կհանեի տրանսֆերի, բայց ո՞վ նրանց կգնի». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, իսկ ներկայումս՝ հեռուստատեսային ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը քննադատել է «Արսենալի» ֆուտբոլիստների ելույթբ ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայացած խաղում (0:4)՝ նշելով, որ մի շարք ֆուտբոլիստներ պետք է հեռանան «զինագործների» շարքերից:

«Ես հազիվ էի ինձ տիրապետում՝ հետևելով նրանց: Որոշ բաներ նրանց կատարմամբ իսկապես զվարճալի էին: Ես բոլոր ֆուտբոլիստներին կհանեի տրանսֆերի: «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներից իսկապես պետք է բաժանվել: Բայց ո՞վ նրանց կգնի:

Ես ընդհանրապես «Լիվերպուլի» երկրպագու չեմ, բայց նման «Արսենալն» իսկապես արժանի էր ջախջախման»,- ասել է Նևիլը Sky Sports-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031