Բաժիններ՝

«Իբրահիմովիչը կարևոր է Ռաշֆորդի և Մարսիալի համար». Ռիո Ֆերդինանդ

«Կարմիր սատանաների» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել աստղային հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկամյա պայմանագիր ստորագրեց շվեդի հետ՝ տալով նրան վնասվածքից վերականգնվելուց հետո իրեն դրսևորելու հնարավորություն: Ըստ Ռիո Ֆերդինանդի կարծիքի՝ թիմում Զլատանի ներկայությունը կարևոր է ոչ միայն՝ ֆուտբոլային, այլ նաև՝ հոգեբանական տեսակետից:

«Ես կարծում եմ՝ Իբրահիմովիչը շատ կարևոր է Ռաշֆորդի և Մարսիալի համար, քանի որ նա շատ ավելի է հաղթել, քան որևէ մեկն այդ կազմում: Ծանր պայմաններում, որոնք սկսվում են հունվարին և փետրվարին, երբ բոլորը հոգնեն և լինեն ծայրահեղ վիճակում, նման մարդը, ինչպիսին Զլատանն է, անհրաժեշտ է. նա դուրս կգա առաջին պլան և կվերցնի ամեն ինչ հսկողության տակ: Իբրահիմովիչը կօգնի թիմակիցներին՝ մնալ հանգիստ, և միշտ կհուշի երիտասարդ ֆուտբոլիստներին, թե ինչ պետք է նրանք անեն»,- ասել է Ռիոն:

Ավելի վաղ Զլատան Իբրահիմովիչը պատմել էր այն մասին, որ Ռոմելու Լուկակուն իրենից թույլտվություն է խնդրել՝ վերցնելու 9 համարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս