«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ գործարանի տարածք է մտել շտապօգնության մեքենա: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: