Բաժիններ՝

«Եվրամիությունը գլուխ չի հանի առանց ՆԱՏՕ-ի». Ստոլտենբերգ

Եվրամիությունն անվտանգության տեսակետից կախված ՆԱՏՕ-ից եւ գլուխ չի հանի առանց այդ դաշինքի: Այս կարծիքն է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը օգոստոսի 28-ին «Ռեչ Պոսպոլիտա» թերթում հրապարակված հարցազրույցում։

Արծարածելով պաշտպանության ընդհանուր եվրոպական քաղաքականությունը՝ Ստոլտենբերգը նշել է, որ այն պետք է «ոչ թե մրցակցություն լինի ՆԱՏՕ-ի համար, այլ լրացում»: «Մենք ցանկանում ենք ունենալ ավելի շատ եվրոպական ուժեր, արդի հնարավորություններ, մեծացնել պաշտպանության ծախսերը,- ասել է նա:

«Բայց մենք պետք է խուսափենք կրկնորդումից, եվրոպական հրամանատարությունների կամ եվրոպական բանակի ստեղծումից, ինչպես նաեւ հռետորաբանությունից, թե Եվրոպան գլուխ կհանի առաց ՆԱՏՕ-ի»: «ՆԱՏՕ-ն կոլեկտիվ պաշտպանության երաշխավոր է, եւ Եվրոպան կախված է նրանից»,- հավելել է գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս