Թեյլոր Սվիֆթը թողարկել է Look What You Made Me Do երգի երկրորդ հոլովակը
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը թողարկել է Look What You Made Me Do երգի երկրորդ հոլովակը: Տեսահոլոակի պրեմիերան տեղի է ունեցել MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխությանը: Հոլովակը հրապարակված է երգչուհու You-Tube- ալիքում։
Հոլովակում, մասնավորապես, արտիստուհին զոմբիի կերպարում դուրս է գալիս շիրիմից, բանկ է թալանում, հրամաններ տալիս կիսամերկ աղջիկների բազմությանը, բենզասղոցով կտրում ինքնաթիռի թեւը եւ թանկարժեք զարդերի լոգանք ընդունում: Սինգլը տեղ կգտնի Սվիֆթի Reputation ալբոմում, որի ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին: