Բաժիններ՝

79 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը

Օգոստոսի լույս 28-ի գիշերը կյանքի 80-րդ տարում վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Միրեյ Դարկը: Այդ մասին հայտնել է Parisien թերթը:

Դարկի մասնակցությամբ ֆիլմերի թիվը հասնում են մի քանի տասնյակի, շատերը նրան հիշում են «Բարձրահասակ շիկահերը սեւ կոշիկով» ֆիլմից, որտեղ նա կատարում է կնոջ գլխավոր դերը:

15 տարվա ընթացքում Դարկը եղել է ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ Ալեն Դելոնի կյանքի ընկերը, սակայն նրանց հարաբերություններն այդպես էլ պաշտոնապես չեն գրանցվել:

Վերջին տարիներին դերասանուհին տառապում էր առողջության հետ կապված լուրջ խնդիրներից, մասնավորապես, տարել էր ուղեղի երեք արյունազեղում եւ սրտի երկու վիրահատություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս