Հրդեհի նոր օջախ՝ Խուստուփ լեռան լանջին
Օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից: