ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կայցելի Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է կազմակերպության լրատվական ծառայությունը:
Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում:
Խաչատուրովի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այլ հանդիպումներ ևս նախատեսված են՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ և այլն: