Բորժոմի կիրճում հրդեհը մարվել է, հայ հրշեջները վերադառնում են
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Բորժոմի կիրճում հրդեհը մարվել է։
«Հրդեհը վերացված է: Կենդանի ուժի ու տեխնիկայի մի մասը մնում են տարեքի գոտում, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը եւ որեւէ օջախ չարթնանա»,- օգոստոսի 27-ի երեկոյան ասել է Մղեբրիշվիլին լրագրողներին:
Նախարարի խոսքով, որը գլխավորում է հրդեհի վերացման արտակարգ շտաբը, տեղում մնում են ՆԳ նախարարության մոտավորապես հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մի վաշտ:
Նա նաւ հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հրշեջ-փրկարարները օգոստոսի 28-ի առավոտյան մեկնում են Վրաստանից:
Բորժոմի կիրճում հրդեհն սկսվել էր օգոստոսի 20-ի ցերեկը: Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է շուրջ 100 հեկտար անտառ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: