Բաժիններ՝

Տորթ «Սնիկերս»

Բաղադրիչներ

Շերտ-բեզե

1. Ձվի սպիտակուց – 7 հատ
2. Շաքարավազ – 200 գ

Կրեմ

1. Խտացրած կաթ – 1 բանկա
2. Կարագ – 150 գ
3. Բոված գետնանուշ – 200 գ

Բիսկվիթ

1. Կարագ – 100 գ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձու – 4 հատ
4. Թթվասեր – 1 բաժակ
5. Ալյուր – 1 և 1/3 բաժակ
6. Կակաո – 1/2 բաժակ
7. Սոդա – 1 թ/գ
8. Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը
Շերտ-բեզե
1. 7 հատ սպիտակուցը լավ հարել 400 գ շաքարավազի հետ և պատրաստել 24 սմ տրամագծով բեզե:

Կրեմ
1. Լավ հարել մեկ բանկա խտացրած կաթը 150 գ կարագի հետ:

Ընկույզ
1. Բոված գետնանուշ, 200 գ, լավ մանրացնել գրտնակով:

Բիսկվիթ
1. Կարագը լավ հարել շաքարավազի հետ:
2. Շարունակելով հարելը՝ հատ-հատ ավելացնել ձվերը: Հետո ավելացնել թթվասերը, նորից լավ հարել:
3. Առանձին թասի մեջ խառնել չոր բաղադրիչները, ալյուրը, աղը, սոդան և կակաոն:
4. Չոր բաղադրիչներն ավելացնել կարագաձվաթթվասերային զանգվածի մեջ և խառնել:
5. Թխել 24 սմ կաղապարով՝ նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե:

Տորթ
1. Բիսկվիթը սառեցնել և կիսել 2 մասի:
2. Շերտին քսել կրեմի կեսը, վրան ընկույզ շաղ տալ:
3. Ծածկել շերտ-բեզեով, վրան նորից կրեմ քսել և ընկույզ լցնել:
4. Ծածկել 2-րդ շերտով, մի փոքր սեղմել:
5. Վրան լցնել շոկոլադե ջնարակ և ընկույզ շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս