Բաժիններ՝

«Մենք պետք է գնենք, այլ ոչ թե՝ վաճառենք ֆուտբոլիստներին». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս է հայտնել, որ ակումբը կսկսի ֆուտբոլիստներ գնել տրանսֆերային շուկայում: Ուրբաթ՝ օգոստոսի 25-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ Կոնտեին հարց են տվել «կապույտների» կիսապաշտպան Քենեդիի մասին:

Հարցը հնչել է այսկերպ. «Պատրաստվո՞ւմ եք արդոք Քենեդիին թողնել ակումբում, թե՞ ուղարկելու եք նրան վարձակալության», ինչին իտալացին պատասխանել է հետևյալ կերպ. «Պետք է չշտապել որոշում կայացնելիս, որովհետև մենք ուզում ենք ուժեղացնել ընթացիկ կազմը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: «Եթե մենք տրանսֆերային շուկայում ենք, ապա մենք սկզբում պետք է գնենք ֆուտբոլիստներ, այլ ոչ թե վաճառենք»,- կարծում է Կոնտեն:

Նշենք, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստիսի 31-ը ներառյալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս