Բաժիններ՝

20-ից ավելի մարդ է զոհվել Քաբուլում մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով

20-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 35-ը տուժել օգոստոսի 25-ին Քաբուլում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են հարձակմանը մասնակցած բոլոր զինյալներին: Նրա տվյալներով՝ ահաբեկիչների հետ բախումները շարունակվել են մոտավորապես հինգ ժամ:

Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս