Հայտնի է Կուբանում զոհված հայերի ինքնությունը
Կրասնոդարի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի նախնական անվանացանկը հրապարակվել է, որտեղ հայկական 2 ազգանուն կա: 17 զոհերի անվանացանկում կա Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունը:
Խոշոր պատահարը գրանցվել է օգոստոսի 25-ին Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: Նախնական տվյալներով` բանվորներով լի ավտոբուսը ջուրն է ընկել ճանապարհային երթեւեկության կանոնները չպահպանելու կամ արգելակների անսարքության պատճառով:
Ավելի վաղ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: