Սիրիայում ավելի քան 25 հազար զինյալներով նոր խմբավորում է հայտնվել
Սիրիայում «Խեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումների նոր միավորման թվակազմը գերազանցել է 25 հազարը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում միավորվել են ավելի քան 70 հրոսակախմբեր, այդ թվում՝ ընդդիմության կազմից, որն ավելի վաղ իրեն դասում էր չափավորների շարքին: «Խեյաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման ընդհանուր թվակազմը գերազանցում է 25 հազարը»,- ասել է Կորոբովը «Բանակ-2017» համաժողովի ընթացքում կայացած կլոր սեղանի ընթացքում:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների պարագլուխները, ձգտելով միավորել Սիրիայում գործող բոլոր իսլամիստական զինված կազմավորումները, փորձում են ստեղծել նոր կառույց, որում հանգուցային դեր է խաղում «Ջեբհաթ ան Նուսրան»: