Ռոնալդուն ուզում է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և խնդրում է ակումբի ղեկավարությանը՝ էականորեն բարձրացնել իր աշխատավարձը: Ինչպես հաղորդում է AS-ը, 32-ամյա պորտոգալացին ուզում է ստանալ տարեկան ավելի քան 40 մլն եվրո. այդքան են ստանում Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնայում», և Նեյմարը՝ ՊՍԺ-ում:
Տվյալ պահին Ռոնալդուն «Ռեալում» ստանում է մոտ 21 մլն եվրո: Մոտ այդքան աշխատավարձ ՊՍԺ-ն առաջարկում է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին ճանաչեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը