Մեսսիի հայրը և «Մանչեսթեր Սիթին» քննարկում են 2018 թվականին Լիոնելի տեղափոխությունը՝ ազատ գործակալի կարգավիճակում
«Բարսելոնայի» բախտը չի բերում ֆուտբոլիստների ծնողների հարցում:
Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխեն, հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ: Բանակցություններում քննարկվել է «Բարսելոնայի» հարձակվողի տեղափոխությունն Անգլիա:
Կողմերը հանգել են այն եզրակացության, որ այս ամառ ծայրահեղ դժվար կլինի իրականացնել Լիոնելի տրանսֆերը, բայց եթե ֆուտբոլիստը հրաժարվի նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ, ապա հաջորդ ամառ նա կարող է անվճար տեղափոխվել «Սիթի»: Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարում էին, որ ակումբը համաձայնություն է ձեռք բերել Մեսսիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, բայց ստորագրումը մինչև հիմա տեղի չի ունեցել:
Ըստ Marca-ի տեղեկության՝ Լեոն ձգձգում է պայմանագրի ստորագրումը՝ տրանսֆերային շուկայում «Բարսելոնայի» թույլ աշխատանքի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը