Բաժիններ՝

Տարեսկզբից ավելի քան 2,2 հազար միգրանտ է զոհվել կամ անհայտ կորել Եվրոպայի ճանապարհին. ՄԱԿ

Տարեսկզբից ավելի քան 2,2 հազար փախստականներ և միգրանտներ են զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով Եվրոպա հասնել Միջերկրական ծովով կամ ցամաքային երթուղով: Օգոստոսի 24-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, որը Ժնևում ներկայացրել է «Հուսահատ ճանապարհորդություն» զեկույցը՝ նվիրված դեպի Եվրոպա միգրացիային:

ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ անօրինական միգրանտների հոսքը, որոնք կտրում-անցնում են Միջերկրական ծովը, կտրուկ կրճատվել է: Առաջին կիսամյակում Եվրոպա է ժամանել շուրջ 107 հազար մարդ: Ըստ որում Թուրքիայից Հունաստան երթուղում անկում է դիտվում 94 տոկոսով. հունվարից Հունաստանի ափերի մոտ են հանգրվանել 9 հազար միգրանտ և փախստական (2016 թվականի առաջին վեց ամսվա ավելի քան 150 հազարի դիմաց): Միևնույն ժամանակ հյուսիսային Աֆրիկայից միգրանտների և փախստականների թիվը, որոնք հասնում են Իտալիայի ափեր, մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ և անցյալ տարի: Հունիսի վերջի դրությամբ՝ այս երթուղուց օգտվել է գրեթե 84 հազար մարդ:

Չնայած (Եվրոպա) ժամանողների թվի կրճատմանը, Եվրոպա հասնել ձգտողների մոտ զոհվելու հավանականությունը մնում է տագնապալի բարձր մակարդակում»,- նշել են ՄԱԿ-ի վարչությունում: Վարչության գնահատումների համաձայն՝ վերջին կես տարում «2253 մարդ է զոհվել կամ անհայտ կորել ծովում և առնվազն 40-ը մահացել ցամաքում Եվրոպայի սահմանների մոտ»: «Քանի որ շատ մարդիկ ճանապարհորդում են գաղտնի, այս տեղեկատվությունը դժվար է ստուգել, և այս գնահատումները համարվում են համեստ»,- ընդգծել են ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս