Բաժիններ՝

Ողբերգական վթար Գյումրիում. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 25-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (մոտ 25-30 տարեկան) տեղում մահացել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայում արգելափակված դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս