Բաժիններ՝

Շառլ Ազնավուրը Պետերբուրգում և Մոսկվայում համերգներ կունենա 2018 թվականի ապրիլին

Շառլ Ազնավուրը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ելույթ կունենա եկող տարվա գարնանը: Օգոստոսի 24-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երգչի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը:

«Նևայի ափի քաղաքում վարպետի համերգը կկայանա 2018 թվականի ապրիլի 25-ին՝ «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում»,- նշել է արտիստի ներկայացուցիչը: -Երեք օր հետո՝ ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Կրեմլի պալատի բեմում»:

«Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում է և դադարներ չի սիրում»,- նշել է Սարգսյանը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներից մեկում Ազնավուրը պատմել է. «Մոսկվայի Կարմիր հրապարակն աշխարհում այն երեք-չորս վայրերից մեկն է, որտեղ ես կցանկանայի երգել»: Նման համերգի նախագիծը քանիցս քննարկվել է, և երգիչը հուսով է «վերադառնալ այդ մտահղացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս