Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են Կուբայում 16 տուժածների մասին

Կուբայում Միացյալ Նահանգների դեսպանության առնվազն 16 աշխատակիցներ են տուժել «ակուստիկական գրոհների» հետևանքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են հետաքննությունը, բայց «գրոհների» աղբյուրների և պատճառների վերաբերյալ տեղեկատվություն Վաշինգտոնն առայժմ չունի:

«Մենք կարող ենք հավաստել, որ առնվազն 16 պետական ծառայողների մոտ, որոնք աշխատում են դեսպանությունում, հայտնվել են այս կամ այն ախտանշաններ»,- ասել է Նոյերթը լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հավաստել է Կուբայում աշխատող ամերիկացի դիվանագետների վրա ակուստիկական գրոհի մասին հաղորդումները, որի պատճառով նրանցից ոմանք տառապում են լսողության խանգարումով:

Պաշտոնական Հավանան ժխտել է ամերիկացիների նկատմամբ որևէ զենքի կիրառման կասկածանքներն՝ ընդգծելով, որ ոչ մի դեպքում դիվանագետների վրա գրոհներ թույլ չի տա իր տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս