Բաժիններ՝

Իրականացվել է ցողունային բջիջների 2 փոխպատվաստում

ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ իրականացվել է ոսկրածուծի` արյունաստեղծ ցողունային բջիջների հերթական 2 փոխպատվաստումը միելոմային հիվանդությամբ տառապող հիվանդներին: Փոխպատվաստման ընթացքին հետևել է Ֆրանկֆուրտի Կլինիկայի (Klinikum Frankfurt (Oder)) ավագ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ուլրիխ Բիթսը: Նրա գնահատմամբ փոխպատվաստման գործընթացը նորմալ է ընթացել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Փոխպատվաստումից հետո գերմանացի մասնագետի հետ քննարկվել են լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառությունը այլ ախտաբանությունների ժամանակ:

Նշենք, որ առաջին երկու փոխպատվաստումը հաջող է ընթացել, հիվանդների վիճակը բավարար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս