ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին այսօր դանակահարել են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին այսօր անհայտ անձը դանակահարել է:
«Ահազանգ ենք ստացել, որ նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ահազանգի՝ նա ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վնասվածք: Մենք հաղորդում ստացել ենք ամսի 24-ին՝ ժամը 2:50-ին»,- 168.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից: Այս պահին հետաքննություն է իրականացվում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հ. Մկրտչյանին տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն, հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։