Բաժիններ՝

Առնվազն 20 նավաստի է զոհվել Պարսից ծոցում երկու նավերի բախման հետևանքով

Առնվազն քսան իրաքցի նավաստի է զոհվել Պարսից ծոցի ջրերում օտարերկրյա բեռնատար նավի հետ իրաքյան նավի բախվելու հետևանքով: Այդ մասին հայտարարել են Իրաքի տրանսպորտի նախարարությունը և երկրի նավահանգիստների վարչությունը: «Իրաքյան «ալ Միսբար» նավն օգոստոսի 19-ին ջրասույզ է եղել Խոր Աբդալա ջրանցքում Royal Arsenal օտարերկրյա չորաբեռնատարի հետ բախվելու հետեւանքով»,- հայտարարել է նախարարությունը: Խոր Աբդալա ջրանցքը գտնվում է Պարսից ծոցում, Իրաքի և Քուվեյթի միջև:

Իրաքի նավահանգիստների վարչության մամուլի ծառայությունը Ghad գործակալությանը հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու, ջրից դուրս են բերվել ընդհանուր առմամբ 20 նավաստիների մարմիններ: Գերատեսչությունը պատմել է, որ խորտակված իրաքյան նավի երկարությունը կազմում է 37 մետր, այն նախատեսված է դայվինգի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս