Երևանում «Լեքսուս»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի
Օգոստոսի 23-ին՝ ժամը 8.30-ին, Երևանի Նալբանդյան, Պուշկին և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, այնուհետև կողաշրջվելով բախվել է կայանված «Մերսեդես»-ին: «Մերսեդես»-ներից մեկի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Ազատամարտիկների, Ռոստովյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորը, «Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/7 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը, «Միցուբիշի»-ի ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20.55-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.40-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 11.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 39/Բ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 42/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Աշտարակի Սիսակյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Ֆ.Մկրտչյան փողոցների խաչմերուկի հարակից մայթում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ թունելի ներսում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի: «Նիսսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, Հրազդանի Վանատուր թաղամասի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 10-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մ-16 միջպետական ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: