«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում
Լեգենդը չի գնա Ռուսաստան ԱԱ-2018-ին:
«Էվերթոնի» 31-ամյա հարձակվողը կկենտրոնանա ակումբային կարիերայի վրա: Ավելի վաղ ռմբարկուն հայտարարել էր, որ հրաժեշտ կտա հավաքականին ԱԱ-2018-ից հետո, բայց փոխել է մտադրությունը: Ուեյնը հրաժարվել է հավաքականում կարիերայի շարունակությունից, չնայած թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրավիրել է նրան ԱԱ-2018-ի Սլովենիայի և Լիտվայի դեմ ընտրական խաղերին:
«Դա շատ դժվար որոշում է: Ես քննարկել եմ այն ընտանիքիս և «Էվերթոնի» մարզչի հետ: Յուրաքանչյուր խաղ հավաքականի կազմում յուրահատուկ է: Ցավոք սրտի, հավաքականի կազմում ես չեմ հաղթել մեծ մրցաշար, հուսով եմ՝ դա կստացվի նոր սերնդի մոտ: Միշտ կմնամ թիմի կրքոտ երկրպագու: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ»,- լեգենդին է մեջբերում Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Ռունին Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է: Նրա հաշվին գրանցվել է 53 գոլ 119 խաղերում: Հարձակվողը հավաքականի մարզաշապիկով առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2003 թվականին, Արգենտինայի դեմ խաղում՝ 65-րդ րոպեին փոխարինելով Մայքլ Օուենին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը