Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է տեղի ունեցել
Թուրք-սիրիական սահմանի Քիլիս նահանգում գտնվող անցակետում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա զոհ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթել է անցակետով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, զոհվել է Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Աքջանը:
Մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք, Թուրքիայի իրավապահները դեռևս ոչ հաստատել, ոչ էլ հերքել են ահաբեկչության վարկածը: