Բաժիններ՝

«Հատո» թայֆունը 12 մարդու կյանք է խլել Հարավային Չինաստանում

Հարավային Չինաստանում օգոստոսի 23-ին մոլեգնած «Հատո» («Տյանգե» – չին.) թայֆունը 12 մարդու կյանք է խլել: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Թայֆունը մարդկային կյանքեր է խլել Չինաստանի Մակաոյի և Հոնկոնգի հատուկ վարչական շրջաններում, Գուանդունի և Ֆուցզյանի նահանգներում: Տարերքի ամենամեծ թվով զոհեր գրանցվել են Մակաոյում, տեղական իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 8 մարդ, 153-ը՝ հոսպիտալացվել:

Հոնկոնգում զոհերից հաջողվել է խուսափել, սակայն քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 120 մարդ՝ զանազան վնասվածքներով: Թայֆունը լուրջ խախտումներ է առաջացրել երկրի ամբողջ հարավի տրանսպորտային համակարգում, մասնավորապես, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, չեղարկվել կամ հետաձգվել են հարյուրավոր չվերթեր:

Տեղատարափ անձրևները և քամու պոռթկումները հանգեցրել են շենքերի քանդման, ծառերի տապալման, կապի և Էլեկտրահաղորդման գծերի խզման: Հոնկոնգում և Շենչժենում ուժեղ ալիքների պատճառով տուժել են կամուրջներ և ծովային նավահանգիստներ:

Նախնական հաշվարկներվ՝ Հոնկոնգում տարերքի մոլեգնումից ուղղակի նյութական վասը հասնում է 8 միլիարդ հոնկոնգյան դոլարի (1,02 մլրդ ամերիկյան դոլարի), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս