Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան
Օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում ՝ երկհարկանի շինության տանիքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: