Բաժիններ՝

Մերուժան Տեր-Գուլանյանն առաջարկում է հավաքել բոլոր հին բոլշևիկյան «աստվածների» արձանները և ստեղծել մերժված արձանների թանգարան

«Այս քննարկումները ոչ մի արդյունք չեն տա, եթե չլինի համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության նախաձեռնության մասին՝ հայ բոլշևիկների, ռուս կոմունիստների անուններով փողոցները և դպրոցներն անվանափոխելու հետ կապված:

Մ. Տեր-Գուլանյանն առաջարկում է անել այդ գործընթացը համակարգված. «Բնականաբար, այս ամեն ինչը չի վերաբերում միայն Երևանին, վերաբերում է ամբողջ հանրապետությանը, պետք է կառավարությունը կամ ՀՀ նախագահը ստեղծեն մտավորականների մի խումբ, որոնք կզբաղվեն անվանափոխության խնդիրներով: Այդ մարդիկ 2-3 ամիս կաշխատեն, անուններն այնպես պետք է փոխեն, ինչպես Արգիշտին քարի վրա գրել է, որ 1000 չփոխվի, ոչ թե ամեն եկողը փոխի: Չի կարելի նման բան թույլ տալ, անունը հայրենիք է, ազգ է: Կարծում եմ՝ պետք է հավաքել բոլոր հին բոլշևիկյան «աստվածների» արձանները, և քաղաքից դուրս, որտեղ ամայի տարածք է, ստեղծել մերժված արձանների թանգարան, ու գիտե՞ք՝ ինչքան տուրիստներ կգնան, բոլորս կգնանք՝ նայելու այդ մարդկանց: Պետք է ստեղծվի այդ մտավորականների խումբը, և այդ խմբի մեջ չլինեն նոմենկլատուրային մտավորականները: Այդ խումբը պետք է աշխատի և ներկայացնի նախագիծ, ու այդ նախագիծը դրվի համազգային քննարկման»:

Ըստ հրապարակախոսի՝ սա միայն Երևանի խնդիրը չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է, սա կարող է տարածվել նաև Արցախի անունների վրա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս